Aveta-ի Refreshing միսթը մաշկին հաղորդում է հարթություն և թարմություն, օգնում է հաղթահարել մաշկի գերտաքացումը: Այս եզակի միջոցը ակնթարթորեն սառեցնում, հանգստացնում և խոնավեցնում է մաշկը: Թարմացնող սփրեյը իդեալական ընտրություն է նորմալ և յուղոտ մաշկի համար։
Բնական թարմություն՝ ամեն օր։
Օգտագործման եղանակը՝
Օգտագործեք լվացվելուց հետո՝ որպես ձեր ամենօրյա մաշկի խնամքի մաս և որպես բնական թարմացնող դեմքի միջոց օրվա ընթացքում։
• Կարող է ցողվել սափրվելուց հետո
Aveta-ն լուծում է դեմքի մաշկի ջրազրկման խնդիրը, վերականգնում է մաշկի պաշտպանիչ շերտը, նվազեցնում է զգայունությունը և բորբոքումը, ունի թարմացնող և պայծառացնող ազդեցություն մաշկի վրա։
Երբ անհատապես ընտրված բույսերն ու ծաղիկները, գոլորշու մեջ եփված իրենց ողջ գեղեցկությամբ, վերածվում են հիդրոլատի, զգուշորեն խառնվում և հարստանում մաշկի համար անհրաժեշտ այլ օգտակար բաղադրիչներով, Aveta-ն ծնվում է բնության թևերով ձեզ մոտ թռչելու և ձեր մաշկի ծարավը հագեցնելու համար։